«UPSHIFT Սպիտակ» «BootCamp» համայնքային երիտասարդական ծրագրերի ներկայացման երկօրյա հանդիպում
Հուլիսի 12-ին և 13-ին Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցում «UPSHIFT Սպիտակ» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «BootCamp» համայնքային երիտասարդական ծրագրերի ներկայացման երկօրյա հանդիպումը:
Միջոցառման սկզբում պատանիներին իրենց ողջույնի խոսքերով քաջալերեցին ինչպես ծրագրային թիմի անդամները, այնպես էլ Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանը:
Հաջորդիվ Սպիտակի և հարակից համայնքնների 44 պատանիներ աշխատեցին իրենց ծրագրային գաղափարների վրա և պատրաստեցին նորարարական մոտեցումներով համայնքային խնդիրների լուծման իրենց ծրագրային գաղափարների ներկայացումները:
Պատանիներին ոգեշնչելու նպատակով իրենց հաջողությունների պատմություններով կիսվեցին Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գրիգոր Սիմոնյանն և «Սթրիթ վորկաութ Հայաստան» կազմակերպության համահիմնադիր Ղազար Հակոբյանը:
BootCamp-ի 2րդ օրը թվով 10 թիմեր իրենց ծրագրային գաղափարները ներկայացրեցին ժյուրիի անդամներին:
Ժյուրիի կազմում ընդգրկված էին Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Ալեքսանյանը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը, Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանը, Խաղաղության կորպուսի “Համայնքի և երիտասարդության զարգացման” ծրագրի ղեկավար Ստեփան Սհոյանը, Սպիտակ համայնքի գործարար Տիգրան Դանիելյանը, «Օրրան» կենտրոնի Վանաձորի գրասենյակի համակարգող Հասմիկ Ջինանյանը և «UPSHIFT Գյումրի» ծրագրի շրջանակներում հաղթող թիմերից մեկի անդամ Վարդգես Ալեքսանյանը (“Smart map”):
Ամենաբարձր միավորներ հավաքած 5 թիմերը ծրագրի շրջանակներում ստացան 120,000 ՀՀ դրամ ֆինասավորում իրենց գաղափարները իրականություն դարձնելու նպատակով։
Կարևորելով դեռահասների ներգրավվածությունը և նախաձեռնողականությունը համայնքային կյանքում ժյուրիի անդամներն իրենց ներդրումն ունեցան մրցույթից դուրս մնացած երեք թիմերի ծրագրերի իրականացման գործում.
«Ցայտաղբյուր ի հիշատակ զինվորի» թիմը ճանաչվեց ոչ մրցութային և կստանա առաձին ֆինանսական աջակցություն Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և Խաղաղության կորպուսի “Համայնքի և երիտասարդության զարգացման” ծրագրի ղեկավար Ստեփան Սհոյանի կողմից:
«Garden of smiles» թիմը մեծ հավանություն ստացավ Սպիտակի համայնքապետարանի կողմից և առաջիկայում աջակցություն կստանա ծրագրի իրականացման նպատակով:
«Ֆուտբոլի դաշտ» թիմը ֆինանսական աջակցություն կստանա Սպիտակ համայնքի գործարար Տիգրան Դանիելյանի կողմից երիտասարդների շրջանում ֆիզիկական ակտիվությունը խթանելու նպատակով:
«UPSHIFT ՍՊԻՏԱԿ» դեռահասաների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանում ծրագիրն իրականացնում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ Եվրոպական միության աջակցությամբ Լոռու մարզի Սպիտակ համայնքում: