«Հայրիկների դպրոց» թեմատիկ հանդիպում-քննարկումներ
Գյումրիում գործող «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնում հունիսի 19-ին մեկնարկեց «Հայրիկների դպրոց» թեմատիկ հանդիպում-քննարկումների շարքը:
Առաջին հանդիպման թեման էր «Հոր ազդեցությունը», որի նպատակն էր ներկայացնել հոր կամ հեղինակություն վայելող որևէ այլ տղամարդու ունեցած ազդեցությունը մասնակիցների վրա՝ վերջիններիս հասունացման շրջանում:
«Հայրիկների դպրոց» թեմատիկ հանդիպում-քննարկումներների նպատակն է տղամարդկանց համար ստեղծել ապահով տարածք՝ նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու միջոցով դառնալ ավելի ներգրավված հայրեր և աջակցող զուգընկերներ, այդպիսով նպաստել կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ կարծրատիպերի փոփոխմանը:
«Հայրիկների դպրոց» թեմատիկ հանդիպում-քննարկումներն իրականացվում են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի ջանքերով՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և «ՄԱԿ Կանայք» կազմակերպության կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագրի շրջանակներում: