ԲԵՐԹ ՑԱՊՈՎ (ԷՍՏՈՆԻԱ)

 IMG_0653Երբ՝ Մայիս 2018 – Փետրվար 2019

Նպատակ՝ խթանել կամավորությունը, կապել արվեստը և միջմշակութային ուսուցումը՝ նպաստելով երիտասարդների հզորացմանը և ինքնազարգացմանը։

Կամավորի առաջադրանքները՝ Շիրակի մարզի և Գյումրու 13-30 տարեկան երիտասարդների համար պլանավորել և անցկացնել «Ձեռագործ աշխատանք»-ի ակումբ՝ ամսական երկու անգամ, աջակցել «Միջմշակութային ակումբ»-ի և «Ուրբաթօրյա սրճարան»-ի կազմակերպչական  աշխատանքներին, պլանավորել, նախապատրաստել և անցկացնել կամավորությունը խթանող միջոցառումներ` «Կամավորության ամիս ԵՆԿ-ի հետ» նախագծի շրջանակներում, կազմակերպել ֆոտոցուցահանդես, բացօթյա կինոդիտումներ, իրենց երկրի մշակույթի, ուտեստների, պարերի և այլնի ներկայացում, ինչպես նաև պատրաստել ԵՆԿ ամսական պարբերականը։