ԱՆՎԱՆՈՒՄԸ՝   Supporting the Entrepreneurship Journey (SEJ) ՎԱՅՐԸ՝ Ռասկաֆրիա, Մադրիդ, Իսպանիա ՕՐԵՐԸ՝ մայիսի 10-16, 2022   ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է բարձրացնել երիտասարդական աշխատողների և երիտասարդական առաջնորդների կարողությունները սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում երիտասարդներին ուղղորդելու նպատակով: ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ` մասնակիցներին հնարավորություն ընձեռել սովորելու ձեռնարկատիրական գործունեության հիմնական տարրերն ու հասկացությունները և պարզել, թե ինչպես աջակցել սոցիալական ձեռներեցությունը երիտասարդների շրջանում; հաղորդել ձեռնարկատիրական հմտություններ և ծանոթացնել «EntreComp» - ի օգտակար գործիքակազմին և դրա կիրառմանը` ծրագրերի, դասընթացների և, մասնավորապես, երիտասարդների հետ նրանց ամենօրյա աշխատանքի մշակման գործում; մասնակիցներին ընձեռել հարթակ...


Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում իրականացվող «Երիտասարդների քաղաք. զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման գործընթացում երիտասարդների դերի բարձրացում» խորագրով երկարաժամկետ միջազգային ծրագրի ամփոփիչ համաժողովը Գյումրիում, որին ներկա էին ծրագրի 20 մասնակիցներ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Խորվաթիայից և Չեխիայից, ինչպես նաև պետական և տեղական իշխանությունների, հասարակական և զբոսաշրջային բիզնես ոլորտների ներկայացուցիչներ: Համաժողովի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան ԵՆԿ ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը և Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանը: ...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Liars and verifiers ՎԱՅՐԸ՝ Ռուսթավի, Վրաստան ՕՐԵՐԸ՝ փետրվարի 28 – մարտի 7, 2022   ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է՝ զինել երիտասարդական աշխատողներին համապատասխան գիտելիքներով և հմտություններով՝ երիտասարդների մեդիագրագիտությունը բարձրացնելու նպատակով:   ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝ Մեդիագրագիտության և կեղծ լուրերի վերաբերյալ սկսել կրթական գործընթաց և փոխանակվել լավագույն փորձի օրինակներով, Լավագույն փորձի փոխանակում՝ սակավ հնարավորություններով երիտասարդների ներառման, բազմազանության և նրանց ներգրավվածության վերաբերյալ, Դասընթացի ավարտից հետո իրականացնել 18 աշխատարանների շարք՝ ելնելով մասնակցող կազմակերպությունների առաջնահերթություններից, Ստեղծել գործիքակազմ երիտասարդական աշխատողների համար՝ մեդիա գրագիտության և կեղծ լուրերի թեմայով, Ամրապնդե...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը գտնվում է ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի Շահումյան 69 հասցեում (այսուհետ՝ Պատվիրատու) հրավիրում է վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքներ իրականացնող ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` Մասնակից) մասնակցելու Գեղարքունիքի (ք․ Գավառ, Սայադյան փ․, 3) մարզում նախատեսվող վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքների իրականացման համար ARM-EJ-GVR-YH N-02/22 ծածկագրով հայտարարված բաց մրցույթին: Տարածքը (140-150քմ) օգտագործվելու է որպես բաց երիտասարդական կենտրոն, որի նպատակն է բարձրացնել Հայաստանում երիտասարդների քաղաքացիական ակտիվությունն ու բարեկեցությունը՝ պրոֆեսիոնալ երիտասարդական աշխատանքի իրականացման և հասանելի երիտասարդական ծառայությունների տրամադրման միջոցով։ Կե...