25
Ապր 2020
Տեղի ունեցավ Պիա Կայ Սիլդի հրաժեշտի ոչ-ֆորմալ հավաքույթը, ով Հայաստան էր ժամանել Էստոնիայից և մեկ տարի շարունակ իր Եվրոպական կամավորական ծառայությունն էր իրականացնելու Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ում:
Նա ներգրավված էր ԵՆԿ ՀԿ մի շարք գործունեություններում, ինչպիսիք են՝ «Երիտասարդների միջազգային օր» ծրագիրը, օգնել է ադմինիստրատիվ աշխատանքներում, ինչպես նաև մասնակցել է անիմացիայի դասընթացների: Հավաքույթի ընթացքում ԵԿԾ համակարգող Մարիամ Ղարագյոզյանի կողմից Պիային հանձնվեց շնորհակալագիր և YouthPass հավաստագիրը` իրականացրած կամավորական աշխատանքի համար:🤗
...