Դեկտեմբերի 27-ին կայացավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության «Շնորհակալություն և գլինտվայն» մրցանակաբաշխության միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին պետական կառավարման մարմինների, տեղական և միջազգային կազմակերպությունների ու մեդիա ոլորտի ներկայացուցիչներ, կազմակերպության անդամներ ու շահառուներ։ Միջոցառման ընթացքում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանն ամփոփելով 2019 թվականը՝ հանձնեց ավանդական դարձած տիտղոսներն ու շնորհակալագրերը գործընկեր կառույցներին, պետական, մեդիա և հասարակական ոլորտի ներկայացուցիչներին՝ կազմակերպության հետ սերտ համագործակցության և երիտասարդության ոլորտին վերաբերող հարցերում գործուն մասնակցության ու ցուցաբերած աջակցության համար: Հանձնվեցին նաև «Տարվա ան...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ InterGENERATIONAL ՎԱՅՐԸ՝ Սանտանդեր, Իսպանիա ՕՐԵՐԸ՝ փետրվարի 17-22, 2020   ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է երիտասարդներին, երիտասարդական աշխատողներին ընձեռել հնարավորություն՝ ծերերի հետ աշխատելու միջոցով կոտրել հասարակության մեջ առկա կարծրատիպերը ավագ սերնդի վերաբերյալ, վերհանել երիտասարդ և ավագ սերունդների համատեղ աշխատանքի դրական արդյունքները, և խրախուսել մասնակիցներին իրենց համայնքներում միջսերնդային փոխանակումների իրականացմանը: Ծրագիրը կիրականացվի ոչ-ֆորմալ կրթության մեթոդներով:   ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան երիտասարդներ և երիտասարդական աշխատողներ, ովքեր ունեն երիտասարդների կամ ծերերի հետ աշխատելու կամավորական փորձ:   Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է, սակայն իսպաներենի իմացությունը կհամարվի առավելություն:...