48897866_2290018177698272_8281543450382303232_o
 «Ուրբաթօրյա սրճարանը» ԵՆԿ ՀԿ-ի տեղական միջոցառումներից է, որը նախաձեռնվել է կազմակերպության «Եվրոպական կամավորական ծառայության» (ԵԿԾ) կամավորների կողմից և իրականացվում է 2013 թվականից։ «Ուրբաթօրյա սրճարանը» տեղի է ունենում ամսական երկու անգամ (ուրբաթ օրերին), որի շրջանակներում ընտրվում են թեմաներ՝ երաժշտություն, պոեզիա, նկարչություն, թատրոն, խաղեր և այլն։ Միջոցառման ժամանակ ԵՆԿ գրասենյակը վերածում է «սրճարանի», որտեղ և անցկացվում է Ուրբաթօրյա սրճարանը: Միջոցառման անբաժան մասն է կազմում կազմակերպության միջազգային կամավորների կողմից պատրաստված կերակրատեսակների հյուրասիրությունը։           Տեսնել ավելին...  ...


IMG_2283
Ամփոփելով 2018 թվականը՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն կազմակերպության 10-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում հանձնեց ավանդական դարձած տիտղոսներն ու շնորհակալագրերը գործընկեր կառույցներին, պետական, մեդիա և հասարակական ոլորտի ներկայացուցիչներին՝ կազմակերպության հետ սերտ համագործակցության և երիտասարդության ոլորտին վերաբերող հարցերում գործուն մասնակցության ու ցուցաբերած աջակցության համար։ Հանձնվեցին նաև «Տարվա անդամ», «Տարվա աշխատակազմի անդամ» և «ԵՆԿ բարեկամ» տիտղոսները։ Ստորև ներկայացնում ենք անվանակարգերը. ՏԱՐՎԱ ԳՈՐԾԸՆԿԵՐ մեդիա կազմակերպություն - «ՑԱՅԳ» մարզային հեռուստաընկերություն, ՏԱՐՎԱ ԳՈՐԾԸՆԿԵՐ մեդիա կազմակերպություն - «Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանին, ՏԱՐՎԱ ԳՈՐԾԸՆԿԵՐ պետական կառույց - Գյումրու քաղաքապետարան, ՏԱՐՎԱ ԳՈՐԾԸՆ...


48380897_2283906068309483_6410249796065427456_o
 Դեկտեմբերի 22-ին կայացավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին պետական կառավարման մարմինների, տեղական և միջազգային կազմակերպությունների ու մեդիա ոլորտի ներկայացուցիչներ, կազմակերպության անդամներ ու շահառուներ։ Միջոցառման ընթացքում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանն ամփոփեց կազմակերպության գործունեության 10 տարիները՝ ներկայացնելով կազմակերպության իրականացրած ծրագրերը և գործողությունները՝ ըստ ոլորտների: Տեղի ունեցավ նաև ԵՆԿ-ին նվիրված «Youth Power» երգի պրեմիերան, որի կատարողն է երգչուհի Արմինե Քոչարյանը: Ամփոփելով 2018 թվականը՝ Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը հանձնեց ավանդական դարձած տիտղոսներն ու շ...

 
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ What comes next? ՎԱՅՐԸ՝ Քոբուլեթի, Վրաստան ՕՐԵՐԸ՝ փետրվարի 5-13, 2019 ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ներկայացնել կիրառական իմպրովիզացիայի մեթոդը և հզորացնել երիտասարդական աշխատողներին՝ խթանելու ձեռնարկատիրական մտածողությունը երիտասարդների շրջանում: Ծրագրի ժամանակ կուսումնասիրվեն ձեռնարկատիրության տարբեր մոտեցումները, ինչպիսիք են ռիսկի դիմելը, ստեղծարարությունը, խնդիրների լուծումը, նախաձեռնողականությունը, սխալների վրա աշխատելը և այլ կարևոր հմտություններ, որոնք կնախապատրաստեն երիտասարդին մուտք գործելու աշխատաշուկա և մտածել ձեռներեցի տեսանկյունից:   ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18 տարին լրացած երիտասարդական աշխատողներ, երիտասարդական առաջնորդներ, դասընթացավարներ, մենթորներ, երիտասարդական կազմակերպությունների անդամներ և կամավորներ, ովքեր աշխատում են ե...


47368011_2256764087690348_5975541767896825856_n
  Դեկտեմբերի 5-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի և «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի» հետ համատեղ իրականացրեց «Կամավորության հեռանկարները Հայաստանում» ֆորումը՝ նվիրված Կամավորների միջազգային տոնին: Ֆորումի թեմաներն էին՝ «Կամավորական կառույցների և կամավորության խրախուսում Արևելյան Եվրոպայի երկրներում» ծրագրի շրջանակներում կամավորական կառույցների քարտեզագրման արդյունքների ներկայացում։ Զուգահեռ քննարկումներ աշխատախմբերում Մաս 1․ Առկա փորձի ներկայացում, խնդիրների վերհանում Խումբ 1 - «Կամավորական աշխատանքի օրենսդրական կարգավորումներ», ֆասիլիտատոր՝ Հերմինե Պապիկյան Խումբ 2 - «Կամավորական աշխատանքի համակարգում», ֆասիլիտատոր՝ Զարուհի Լավչյան ...


IMG_9610 - Copy
Երբ՝  Հոկտեմբեր 2018 – Օգոստոս 2019 Նպատակ՝  Խթանել կամավորությունը և կապել արվեստը և միջմշակութային ուսուցումը՝ նպաստելով երիտասարդների հզորացմանը և ինքնազարգացմանը։ Կամավորի առաջադրանքները՝ Շիրակի մարզի և Գյումրու 13-30 տարեկան երիտասարդների համար պլանավորել և անցկացնել «Ձեռագործ աշխատանք»-ի ակումբ՝ ամսական երկու անգամ, աջակցել «Միջմշակութային ակումբ»-ի և «Ուրբաթօրյա սրճարան»-ի կազմակերպչական  աշխատանքներին, պլանավորել, նախապատրաստել և անցկացնել կամավորությունը խթանող միջոցառումներ` «Կամավորության ամիս ԵՆԿ-ի հետ» նախագծի շրջանակներում, կազմակերպել ֆոտոցուցահանդես, բացօթյա կինոդիտումներ, իրենց երկրի մշակույթի, ուտեստների, պարերի և այլնի ներկայացում, ինչպես նաև պատրաստել ԵՆԿ ամսական պարբերականը։  ...


IMG_9607
 Երբ՝ Հոկտեմբեր 2018 – Հոկտեմբեր 2019 Նպատակ` նպաստել երիտասարդների ինքնազարգացմանը և բարձրացնել վերջիններիս դերը հասարակության մեջ՝ կամավորության խթանման, մատչելի ծառայությունների մատուցման և երիտասարդական աշխատանքի նորարարական մոտեցումների օգտագործման միջոցով: Կամավորի առաջադրանքները՝ «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի շահառուների համար կազմակերպել մշակութային, սպորտային, կրթական և ստեղծագործական միջոցառումներ և աշխատարաններ, ներկայացնել երիտասարդական աշխատանքի իր երկրի փորձը, ներգրավվել հյուրընկալող կազմակերպության ընթացիկ ծրագրերում՝ մասնավորապես ֆոնդահայթայթման գործընթացում։  ...


47445599_2256476707719086_5157487657789423616_n
Դեկտեմբերի 4-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի և «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի» հետ համատեղ իրականացրեց «Կամավորների միջազգային օր-2018» ծրագիրը՝ նվիրված Կամավորների միջազգային տոնին: Ծրագրի շրջանակում անցկացվեցին հետևյալ միջոցառումները՝ Կամավորության հնարավորությունների տոնավաճառ (Volunteering Fair)՝ մասնակցությամբ կամավորական ծառայություններ մատուցող, նման հնարավորություններ ընձեռող տեղական և միջազգային կազմակերպությունների:  Աշխատարաններ (Workshops)՝ հմտությունների զարգացում, փորձի ներկայացում, քննարկումներ (չ)կոնֆերանսների ձևաչափով (զուգահեռ 3 սենյակներում, յուրաքանչյուրն առավելագույնը 30 րոպե տևողությամբ, ընդամենը 6 աշխատարան)՝ մասնակցությամբ...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Erasmus+ Mastery ՎԱՅՐԸ՝ Թբիլիսի, Վրաստան ՕՐԵՐԸ՝ փետրվարի 6-13, 2019 ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է հզորացնել 9 երկրից ներկայացված երիտասարդական աշխատողների, ֆասիլիտատորների, համակարգողների, ՀԿ անդամների, և զինել ծրագրի նախագծման և կառավարման հմտություններով՝ իրականացնելու սեփական ծրագրերը: ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝ Բացահայտել «Էրազմուս+ Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագիրն իր մանրամասնություններով՝ շեշտը դնելով միջազգային համագործակցության և արդյունավետ գործողություններ իրականացնելու վրա: Զարգացնել մասնակիցների կարողությունները ոչ-ֆորմալ կրթության և միջմշակութային ուսուցման գործընթացներ կազմակերպելու համար: Հզորացնել մասնակիցներին և տալ համապատասխան գիտելիքներ ու հմտություններ ծրագրերի մշակման և կառավարման վերաբերյալ, ինչը կօգնի տեղական և միջազգային ծրագրեր...