ԵԿԾ/ԵԿԱ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒՄ
ԵՆԿ-ն, Եվրամիության «Եվրոպական համերաշխության կորպուս» (նախկին՝ «Երիտասարդությունը շարժման մեջ» և «Էրազմուս+ Երիտասարդություն») ծրագրի շրջանակներում, իրականցնում է Եվրոպական կամավորական ծրագրեր:
Եվրոպական կամավորական ծրագրերը եվրոպացի երիտասարդներին կամավորական աշխատանք կատարելու հնարավորություն է տալիս Հայաստանում:
ԵՀԿ նպատակն է՝ երիտասարդների մեջ սերմանել մարդասիրություն, հանդուրժողականություն և խրախուսել ակտիվ քաղաքացիություն՝ հանուն համայնքային զարգացման:


Երբ. Հոկտեմբեր 2017 – Սեպտեմբեր 2018 Նպատակ.  Խթանել կամավորությունը և միջմշակութային հաղորդակցությունը՝ հավասարը հավասարին ուսուցման  և ոչ-ֆորմալ կրթական գործունեության միջոցով։ Կամավորի առաջադրանքները. Աջակցել «Միջմշակութային ակումբ»-ի և «Ուրբաթօրյա սրճարան»-ի կազմակերպչական  աշխատանքներին, պլանավորել, նախապատրաստել և անցկացնել կամավորությունը խթանող միջոցառումներ` «Կամավորության ամիս ԵՆԿ-ի հետ» նախագծի շրջանակներում, կազմակերպել ֆոտոցուցահանդես, բացօթյա կինոդիտումներ, իր երկրի մշակույթի, ուտեստների, պարերի և այլնի ներկայացում, ինչպես նաև ԵՆԿ գրասենյակում և տեղի դպրոցում գերմաներեն լեզվի դասավանդում։  ...


Երբ. Հոկտեմբեր 2017 – Սեպտեմբեր 2018 Նպատակ. Երիտասարդների շրջանում բարձրացնել երիտասարդության շարժունակության և միջմշակութային ուսուցման վերաբերյալ իրազեկվածությունը՝ նշելով երիտասարդների զարգացման վրա վերջիններիս դրական ազդեցությունը: Կամավորի առաջադրանքները. Աջակցել «Միջմշակութային ակումբ»-ի և «Ուրբաթօրյա սրճարան»-ի կազմակերպչական  աշխատանքներին, պլանավորել, նախապատրաստել և անցկացնել կամավորությունը խթանող միջոցառումներ` «Կամավորության ամիս ԵՆԿ-ի հետ» նախագծի շրջանակներում, կազմակերպել ֆոտոցուցահանդես, բացօթյա կինոդիտումներ, իր երկրի մշակույթի, ուտեստների, պարերի և այլնի ներկայացում, ինչպես նաև տեղի դպրոցում անգլերեն լեզվի դասավանդում։ . .      ...


Լսել ես Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի մասին, սակայն չգիտես՝ ո՞վ ենք մենք, ի՞նչ ենք մենք անում և որ՞ն է մեր նպատակը... Դե ինչ, հոկտեմբերի 28-ին, ժամը 14:30-ին ԵՆԿ թիմը սիրով հրավիրում է քեզ մեր գրասենյակ՝ ստանալու քեզ հուզող հարցերի պատասխանները հերթական տեղեկատվական օրվա շրջանակներում: Այդ օրը դու հնարավորություն կունենաս ծանոթանալու կազմակերպության հիմնադրման պատմությանը և գործունեության հիմնական ուղղություններին, իսկ մեր տեղական և միջազգային կամավորները կկիսվեն քեզ հետ իրենց հաջողված փորձով և կազմակերպության հետ անցած ճանապարհով:...


Սիրով տեղեկացնում ենք, որ Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը մեկնարկում է թուրքերենի նոր ակումբ սկսնակների համար: Եթե ցանկանում եք սովորել թուրքերեն կամ բարելավել ձեր գիտելիքներն, ապա ԵՆԿ-ն առաջարկում է Ձեզ դառնալ մեր ակումբի մասնակիցը: Մասնակցության համար շտապեք գրանցվել մինչև նոյեմբերի 2-ը՝ լրացնելով հետևյալ առցանց դիմում-հայտը: Մանրամասների համար կարող եք զանգահարել 095 91 91 97 հեռախոսահամարով (բացի երկուշաբթի և կիրակի օրերից) կամ այցելել ԵՆԿ գրասենյակ՝ Շահումյան 69 հասցեով (Արևամանուկ շենք, 1-ին հարկ): Ակումբի առաջին հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 7-ին` ժամը 15:00-ին:...


Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ն  (այսուհետ՝ Պատվիրատու) հրավիրում է շինարարական ընկերություններին և անհատ ձեռներեցներին (այսուհետ` Մասնակից) մասնակցելու վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքների իրականացման համար հայտարարված շինարարական կազմակերպությունների/անհատ ձեռներեցների ընտրության Բաց մրցույթին: Տարածքը, որը գտնվում է Գյումրի քաղաքում, ունի 93,55 ք/մ մակերես: Շինությունը օգտագործվելու է որպես բաց երիտասարդական կենտրոնի աշխատանքային տարածք, որը առաջարկելու է 13-18 տարեկան պատանիներին մատուցվող ծառայությունների լայն շրջանակ` ներառյալ կյանքի հմտությունների և աշխատանքային մրցունակության միտված  հմտությունների ուսուցում, անհատական կամ խմբային խորհրդատվություն և ոչ-ֆորմալ կրթություն։ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՆԵՐԱՌՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝  Start Change Within ՎԱՅՐԸ՝ Ռուսթավի, Վրաստան ՕՐԵՐԸ՝ նոյեմբերի 15-22,  2017 ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է՝ երիտասարդական աշխատողներին նոր գործիքակազմով զինելու և անհատական զարգացման նոր հնարավոր ուղիներ տրամադրելու համար, որը կօգնի հասնել իրենց առջև դրված նպատակներին և կաջակցի բարելավել իրենց համայնքներում երիտասարդների հետ տարվող աշխատանքը։ ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան երիտասարդական աշխատողներ, ակտիվ երիտասարդներ և երիտասարդ առաջնորդներ, ովքեր նոր են մուտք գործել հասարակական ոլորտ։ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 30 եվրո: Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է: Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է  ս/թ հոկտեմբերի 13-ը, ժ. 18:00-ն: Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valy...