Վորլդ Վիժն Հայաստանի ԻՄՓԱՔԹ ոչ-ֆորմալ երիտասարդական ակումբի առաջնորդների ճանաչողական այցը ԵՆԿ

Հունիսի 30-ին Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը հյուրընկալեց «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության Տավուշի մարզի ԻՄՓԱՔԹ ոչ-ֆորմալ երիտասարդական ակումբի առաջնորդներին, ովքեր ճանաչողական այցով ԵՆԿ-ում էին: Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ կազմակերպությունների գործունեության երկուստեք ներկայացում և փորձի փոխանակում, ինչպես նաև ԵՆԿ մի քանի կամավորներ կիսվեցին իրենց  և պատմեցին կազմակերպության հետ իրենց անցած ճանապարհի մասին:          Տեսնել ավելին...

ԵԿԾ կամավոր Քրիստիան Քենսմարկի հրաժեշտի հավաքույթը

2017թ. հունիսի 17-ին տեղի ունեցավ «Եվրոպական կամավորական ծառայություն» (EVS) ծրագրի շրջանակներում Դանիայից Գյումրի ժամանած Քրիստիան Քենսմարկի կատարած կամավորական աշխատանքի ավարտական ոչ-ֆորմալ հավաքույթը։ Քրիստիանը տաս ամիս կամավորական աշխատանք է իրականացրել Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում ՝ ստանձնելով տարբեր միջոցառումների, հատկապես՝ «Ուրբաթօրյա սրճարանի» և Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցում անգլերեն լեզվի դասընթացի կազմակերպչական աշխատանքները: Հավաքույթի ընթացքում ԵԿԾ համակարգող Մարիամ Ղարագյոզյանի կողմից Քրիստիանին հանձնվեց շնորհակալագիր և YouthPass` իրականացրած կամավորական աշխատանքի համար: Քրիստիանն իր հերթին կիսվեց Հայաստանի մասին իր տպավորություններով և տաս ամիսների ընթացքում ձեռք բերած փորձով։            ...

Վրեժ Մաճկալյան, Տաթևիկ Ղարիբյան

Հյուրընկալող կազմակերպություն՝ Talentum Foundation Երբ. Հուլիս 2017 – Օգոստոս 2017 Որտեղ`  Սեգեդ, Հունգարիա Նպատակ`  բարձրացնել տեղի երիտասարդների միջմշակութային իրազեկվածության մակարդակը, վերջիններիս ինքնավստահությունը և բարելավել լեզվական հմտությունները։ Կամավորի առաջադրանքները՝ Երիտասարդների համար կազմակերպել ակտիվ խաղեր, նախապատրաստել միօրյա դասընթաց սեփական երկրի մասին՝ ներառելով խաղեր և ցուցադրություններ, անցկացնել միջմշակութային երեկոներ, կազմակերպել և մասնակցել հանրային միջոցառումների։         ...