Երբ. Սեպտեմբեր 21, 2010 Նկարագրություն. Արագածի հվ. գագաթ՝ 3879 մ: Նախաձեռնությունը ԵՆԿ անդամ Գետեոն Սիմոնյանինն էր: Շուրջ 34 երիտասարդներով նվաճեցինք այս գագաթը և բոլորիս համար էլ դա առաջին այդպիսի բարձունքն էր: Ամենատպավորիչը գագաթից բացվող տեսարանն էր, որտեղից երևում էին Արագածի մյուս երեք գագաթներն ու խառնարանները: Օրը պատահական չէր ընտրված՝ ՀՀ Անկախության օրը, որի առթիվ ներգրավեցինք գագաթ բարձրացած այլ արշավային խմբերի և պարեցինք ավանդական քոչարին: Տեսնել ավելին    ...


Երբ.Հուլիսի 14 - 20, 2011 Որտեղ. Հայաստան Նպատակ. Երիտասարդների միջև կիսել խաղաղության մշակույթը` հնարավորություն ընձեռելով կիսելու խաղաղության կերտման և միջսահմանային երկխոսության փորձը: Նկարագրություն. Համագործակցելով Մեթսի Յունեսկո հասարակական կազմակերպության ֆրանսիական ակումբի հետ Երիտասարդական Նախաձեռնություննների կենտրոն ՀԿ-ն «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր «Բավարար պիցցա բոլորի համար» դասընթացը ուղղված կոնֆլիկտների հաղթահարման և բանակցություններ վարելու հմտությունների զարգացմանը: Ծրագիրը ֆինանսավորվեց Եվրոպական Հանձնաժողովի կողմից և տեղի ունեցավ Դիլիջանում հուլիսի 14-20: Այս դասընթացը ԵՆԿ-ի մի այլ նախաձեռնության` «Անկախ ամեն ինրից կհաղթի խաղաղությունը» գործնական այցի արդյունքն էր, որը անցկացվեց 2010թ. դեկտեմբերին: 7 օրյա...