Երբ.Դեկտեմբերի 16-19, 2010 Որտեղ. Գյումրի, Հայաստան Նպատակ. Ընդլայնել հետագա երկխոսությունը և հաղորդակցումը երիտասարդների միջև գտնելով համընդհանուր հետաքրքրություններ, թեմաներ և կառուցելով երկարատև համագործակցություն ներգրավված կազմակերպությունների միջև, որոնք երիտասարդական աշխատանքի բնագավառում ունեն փորձի տարբեր մակարդակներ: Նկարագրություն. Եռօրյա ծրագրի ընթացքում ԵՆԿ հասարակական կազմակերպության աշխատակազմը Ֆրասնիայի, Հունաստանի, Սերբիայի գործընկերների հետ համատեղ մշակեց ավելի քան 4 ծրագիր և գործողությունների պլան: Այցի վերջին երեք օրվա ընթացքում մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց շրջագայել քաղաքի տեսարժան վայրերով, ծանոթանալ հայկական մշակույթի, երաժշտության, պարի, ուտելիքի, սովորությունների և ավանդույթների հետ: Այցի  մասնակիցները հայրենիք վերադարձան հիանալի...


Երբ. Հուլիսի 16, 2010 Նկարագրություն. 2010թ. հուլիսի 16-ին, ԵՆԿ ՀԿ-ն իրականացրեց կլոր-սեղան քննարկում` «Կամավորությունը Հայաստանում. իրականություն և հեռանկարներ» թեմայով: Քննարկումը տեղի ունեցավ Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում: Կլոր-սեղանի ժամանակ ներկայացվեցին և քննարկվեցին Հայաստանում կամավորության վիճակի վերաբերյալ ուսումնասիրությունները, «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի և Եվորպական կամավորական ծառայության(ԵԿԾ) հնարավորությունները, Միացյալ ազգերի կազմակերպության կամավորներ ծրագրի շրջանակներում առաջարկվող կամավորական հնարավորությունները: Այնուհետև ներկայացվեց Հայաստանում «Կամավորներ ներգրավող կազմակերպությունների» ազգային ցանցը և կամավորության վերաբերյալ օրենքի շուրջ օրենսդրական գործընթացը: Նշված թեմաներով հանդես եկան Հայաստանում ՄԱԿ-ի Կամավ...


Երբ. Հուլիս 26, 2010 Նկարագրություն. 2010թ. հուլիսի 26-ին, Գյումրիի թատերական հրապարակում ԵՆԿ ՀԿ-ի կողմից իրականացվեց «Ինչ կարող ես անել ԴՈւ Գյումրիի երիտասարդների կյանքն ավելի հետաքրքրիր դարձնելու համար» խորագիրը կրող ֆլեշ-մոբը, որն առաջինն էր Գյումրիում: Ֆլեշ-մոբի նպատակն էր, համախմբել Գյուրիի ակտիվ երիտասարդներին, նրանց հետ համատեղ փորձել ուրվագծել գործողությունների ցանկ, որոնց իրականացման շնորհիվ երիտասարդների կյանքն հնարավոր կլինի ավելի հետաքրքիր դարձնել: Հետագայում այդ գաղափարների այն մասը, որն առնչվում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի առաքելությանը, տեղ կգտնի ՀԿ տարեկան աշխատանքային պլանի մեջ: Բացի այդ, արդյունքները կհանրայնացվեն, և բոլոր շահագրգիռ կողմերը, տեսնելով դրանք, կկարողանան իրենց գործունեությունը համապատասխանեցնել երիտասարդ...


Երբ. Հունիս - Օգոստոս, 2010թ Նպատակ. Խթանել կամավորությունը որպես քաղաքացիների ակտիվ մասնակցությունը ապահովող միջոց , ինչպես նաև խրախուսել ԶԼՄ-ների կիրառումը որպես հասարակության կարծիքն արտահայտող նորարար միջոց: Նկարագրություն. Ծրագիրը կոչ արեց հայ անհատներին և կազմակերպություններին ոգեշնչվել և միմյանց օգնության ձեռք մեկնելով՝ ցույց տալ, թե ինչ են կարող անել ազգի ապագայի համար: Ըստ մեզ, այս հարցերը լուսաբանելու լավագույն միջոցն էր երիտասարդների կամավորության խնդրի վրա կետրոնացած` “Կամավորությունը Տեսաֆիլմերով” անվանումը կրող տեսահոլովակների առցանց մրցույթը: Մրցույթի նպատակն էր պարգևատրել երիտասարդի կողմից կամավորության խորագրով պատրաստած սիրողական տեսահոլովակները: Ծրագիրը նաև նպատակաուղղված էր երիտասարդների կողմից կամավորության ճանաչմանը, օգտագործելով մի միջոցր, ...