«Նոր որակներ-ավելի լավ արդյունքներ»
Որտեղ. Թորոս, Շիրակի մարզ
Նպատակ. Երիտասարդական աշխատողներին տալ հմտություններ, որոնք անհրաժեշտ են երիտասարդական աշխատանքում կոնֆլիկտների հանգուցալուծման ժամանակ կառուցողական և համակարգված մոտեցում ցուցաբերելու համար:
Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Չեխիայի “The Globe” կազմակերպության հետ համատեղ հոկտեմբերի 20-ից հոկտեմբերի 27-ը հյուրընկալեց յոթօրյա միջազգային դասընթաց, որը իրականացվում է Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում:
Ծրագիրը նախատեսված էր երիտասարդ առաջնորդների, երիտասարդական ոլորտի աշխատողների համար, ովքեր աշխատում են անմիջապես երիտասարդների հետ և ցանկանում են զարգացնել իրենց կարողությունները անհատական երիտասարդական աշխատանքում և ստեղծել միջազգային համագործակցություն երիտասարդական աշխատանքի ոլորտում: Ծրագրին մասնակցում էին Հայաստանից, Մոլդովայից, Հունաստանից, Չեխիայից, Վրաստանից և Ուկրաինայից ժամանած 28 երիտասարդներ: