Տյառնընդառաջը «Գյումրու Երիտասարդների տանը»

Փետրվարի 15-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում նշվեց Տյառնընդառաջը՝ ժողովրդական երգով, ավանդական խաղերով, տոնին բնորոշ խորհուրդներով ու ուտեստներով և իհարրկե բարձր տրամադրությամբ:

Օրը ավելի ջերմացրին «Երիտասարդների տան» սաները թատերական ներկայացմամբ և «Հրայրք» ավանդական պարի խումբը, որը ոչ միայն ներկայացավ պարային համարներով այլ պարուսուցում կազմակերպեց ներկաների համար: