03
Ապր 2018
Տեղեկատվական օր ԵՆԿ-ի հետ
Մարտի 30-ին կայացավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հերթական տեղեկատվական օրը:
Հանդիպման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան տեղեկանալու ԵՆԿ հիմնադրման, ծավալած գործունեության և իրականացվող տեղական և միջազգային ծրագրերի մասին՝ կենդանի գրադարանի մեթոդաբանությամբ։ Տեղեկատվական հանդիպմանը մասնակցեցին ավելի քան 20 երիտասարդներ Շիրակի մարզի տարբեր համայնքներից: