ՎԱՆԱՁՈՐԻ «ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԿՅՈՒՆ» ՌԵՍՈՒՐՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄ
Վանաձորում պաշտոնապես բացվեց «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոն:
Վանաձորի «Ընտանիքի անկյուն»-ը կծառայի հարթակ երիտասարդ կանանց ու տղամարդկանց համար, որտեղ կանցկացվեն թեմատիկ հանդիպումներ, դասընթացներ և միջոցառումներ՝ ուղղված կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ կարծրատիպերի փոփոխմանը, երեխայի խնամքի ու ծնողավարման մեջ տղամարդկանց ներգրավվածության մեծացմանը։
Մինչ 2022 թվականի մարտ «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոն կբացվի նաև Տավուշի մարզում։
«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» տարածաշրջանային եռամյա ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին և իրականացվում է Արևելյան գործընկերության 6 երկրներում։ Հայաստանում ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը՝ Եվրամիության թիրախ երեք մարզերում՝ Շիրակ, Լոռի, Տավուշ։