Սուրբ ծննդյան տոնավաճառ

Երբ. Դեկտեմբեր 29, 2012

Նկարագրություն. Դեկտեմբերի 29-ին, Գյումրու Վարդանանց /Կենտրոնական/ հրապարակում անցկացվեց «Սուրբ Ծննդյան տոնավաճառ», որը կազմակերպված էր «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից:
Տոնավաճառն իրականացվում էր «Միջազգային ակումբ»-ի շրջանակներում`Գերմանիայի դեսպանատան աջակցությամբ:

Պատրաստված էին տաղավարներ յոթ երկրի ներկայացուցիչների և հայ երիտասարդների կողմից` Ավստրիա, Գերմանիա, Լեհաստան, Դանիա, Պորտուգալիա, Ռումինիա և ԱՄՆ , որտեղ ներկայացված էին Սուրբ Ծննդյան Տոնավաճառ-հյուրասիրություն` համապատասխան Սուրբ Ծննդյան զարդարանքներով, ուտելիքով, խմիչքով և հյուրերի ու անցորդների համար պատրաստված նվերներով:

Տեսնել ավելին