05
Մրտ 2019
ՈՒՐԲԱԹՕՐՅԱ ՍՐՃԱՐԱՆ
Փետրվարի 28-ին տեղի ունեցավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հերթական «Ուրբաթօրյա սրճարանը»՝ այս անգամ սիրո թեմայով: «Ուրբաթօրյա սրճարանին» հատուկ ջերմ մթնոլորտում հյուրերը բացահայտեցին Էստոնիայի, Սլովակիայի, Չեխիայի և Հայաստանի սիրո տոներին նվիրված ավանդույթները և սովորույթները, ինչպես նաև մասնակցեցին սիրուն նվիրված երգերի քուիզին և համտեսեցին ԵԿԾ կամավորների կողմից պատրաստած ավանդական ուտեստները: