14
Մրտ 2018
Ուրբաթօրյա Արտ-սրճարան
Մարտի 2-ին տեղի ունեցավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հերթական «Ուրբաթօրյա սրճարան»-ը՝ այս անգամ արվեստ թեմայով: «Ուրբաթօրյա սրճարանին» ու «Կաֆե Նանսիին» հատուկ ջերմ մթնոլորտում, խաղերի ու քուիզների միջոցով հյուրերը բացահայտեցին Էստոնիայի, Սլովակիայի, Գերմանիայի ու Հոլանդիայի հայտնի արվեստագետներին:
Արտ-սրճարանը իր հարկի տակ հյուրընկալեց գյումրեցի երիտասարդ արվեստագետ Կարլեն Վարդերեսյանին, ով մասնակիցներին ներկայացրեց իր աշխատանքները և պատմեց իր հոգեշնչման աղբյուրների մասին: