ՄՐՑՈՒՅԹ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՉ-ՖՈՐՄԱԼ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐԹԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՂ ՓՈՐՁԱԳԵՏԻ

ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՐԿԱ․ Ոչ-ֆորմալ կրթական հարթակի/ երիտասարդական տարածքի, երիտասարդական աշխատանքի, երիտասարդական քաղաքականության փորձագետ

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑ․ Անհատ փորձագետ կամ իրավաբանական անձ 

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԵՍԱԿ․ Ծառայության մատուցում 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ․ 01.03.2025 – 31.03.2025 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻ ՔԱՆԱԿ: 15 օր (120 ժամ) 

 

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկակական բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Երիտասարդների հզորացում հանուն հաջողության» ծրագրի շրջանակներում հայտարարում է ոչ-ֆորմալ կրթական հարթակի աշխատանքային մեթոդաբանություն մշակող փորձագետի մրցույթ։ 

Ծրագրի շրջանակներում ոչ-ֆորմալ կրթական հարթակ/երիտասարդական տարածքներ հիմնվելու են Գյումրի և Իջևան քաղաքներում։ Երիտասարդական տարածքները ծառայելու են որպես երիտասարդների համայնքահեն հզորացման կրթական հարթակ։ Երիտասարդական տարածքներում անցկացվելու են կրթական նախաձեռնություններ՝ դասըթնացների, թեմատիկ և ժամանցային միջոցառումների, հանդիպումների, խորհրդատվությունների ձևաչափով, որոնց հնարավորություն կունենա մասնակցելու 17-35 տարեկան ավելի քան 400 երիտասարդ ծրագրի ընթացքում։

Դասընթացները լինելու են կյանքի հմտությունների, զբաղունակության, առաջնորդության մարդու և աշխատանքային իրավունքների, թվային և մեդիագրագիտության և այլ թեմաներով։

Դասընթացների և հանդիպումների թեմատիկ ուղղվածությունը կհամալրվի ելնելով երիտասարդների կարիքներից։

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ 

  • Իրականացնել Հայաստանում և արտերկրում առկա ոչ-ֆորմալ կրթության գործիքների` հարթակների, ձեռնարկների, մոդուլների քարտեզագրում և մեթոդաբանության ուսումնասիրում,
  • Հանդիպել և խորհրդակցել շահագրգիռ կողմերի և փորձագիտական համայնքի հետ գիտելիքի և փորձի հավաքագրման նպատակով,
  • Համագործակցել շահագրգիռ կողմերի, փորձագետների և այլ կազմակերպությունների հետ՝ որակյալ կրթական առաջարկներ ձևակերպելու համար,
  • Մշակել երիտասարդական տարածքներում անցկացվելիք դասընթացների և հանդիպումների մեթոդաբանությունը հայերեն լեզվով,
  • Պատրաստել վերը նշված մեթոդաբանության նախնական տարբերակը և ներկայացնել այն Պատվիրատուին` քննարկման և հաստատման համար,
  • Պատվիրաուի կողմից հաստատում ստանալուց հետո շրջանառել վերը նշված մեթոդաբանության վերջնական տարբերակը,  
  • Մասնակցել երիտասարդական աշխատանքի միջավայրերի մոդելի ջատագովման նպատակով կազմակերպված հանդիպումների, խորհրդակցությունների և այլ միջոցառումների,
  • Անհրաժեշտության դեպքում տրամադրել խորհրդատվություն ոչ-ֆորմալ կրթական հարթակի աշխատանքային թիմերին՝ կրթական գործընթացը արդյունավետ և ճիշտ կազմակերպելու համար,

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 

  • Երիտասարդական աշխատանքի և երիտասարդական քաղաքականության ոլորտում աշխատանքի առնվազն 5 տարվա փորձ,
  • Ոչ-ֆորմալ ուսուցման մեթոդաբանության գործիքակազմի տիրապետում, կրթական մոդուլների և մեթոդաբանության մշակման փորձառություն,
  • Երիտասարդական աշխատանքի վերաբերյալ հրապարակումների (մոդելներ, գիտական հոդվածներ, հետազոտություններ, այլ հրապարակումներ) առկայություն,
  • Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և պետական կառույցների հետ աշխատելու փորձ,
  • Թիմի հետ աշխատելու կարողություն,
  • Մասնակիցների համար ներառական կրթական միջավայրի ստեղծման կարողություն,
  • Գերազանց վերլուծական և հաշվետվություններ գրելու, ներկայացնելու հմտություններ,
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ (MS Word Excel, PowerPoint, web applications),
  • Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

ՎՃԱՐՈՒՄ. 

Ծառայության վճարումն իրականացվելու է ՀՀ դրամով՝ կատարողի կողմից ներկայացված օրական կատարված գործողությունների մասին վկայող թերթիկի (timesheet), իսկ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ նշված փաստաթղթին ի հավելում ներկայացված էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթի հիման վրա։ 

 ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳ․ 

Դիմելու համար պահանջներին համապատասխանող հավակնորդները պետք է ուղարկեն իրենց տեխնիկական և ֆինանսական առաջարկը, ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը margarit.grigoryan@yic.am էլեկտրոնային հասցեին, որը պետք է ներառի մրցույթի համար նշված կարողությունների վերաբերյալ հստակ տեղեկություններ և առցանց հղումներ: 

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2025 թ. փետրվարի 23-ը

 

 ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ․ 

Հայտերի գնահատումը տեղի կունենա երկու փուլով.

Փուլ 1. Հայտերի տեխնիկական պահանջներին համապատասխանելիության ստուգում՝  2025 թվականի փետրվարի 24:

Փուլ 2. Հարցազրույց՝ 2025 թվականի փետրվարի վերջին շաբաթ:

Կդիտարկվեն միայն սահմանված պահանջներին համապատասխանող դիմումները: Նախնական ընտրությունն անցած հավակնորդների հետ կանցկացվի հարցազրույց՝ առերես կամ տեսազանգի միջոցով: 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել ծրագրի համակարգող Մարգարիտ Գրիգորյանի հետ՝ գրելով margarit.grigoryan@yic.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարելով ԵՆԿ ՀԿ գրասենյակ +374 95 91 91 97 հեռախոսահամարին (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 14։00-ից մինչև 18։00)։

 

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետությունում շուրջ 35 տարի։ Կազմակերպության առաքելությունն է ապահովել երեխայի և երիտասարդների ընտանիքում ապրելու իրավունքը և կանխարգելել մանկալքությունը: 

 

ԵՆԿ ՀԿ-ն հիմնվել է 2008 թվականին Գյումրիում՝ գործունեության հիմքում ունենալով երիտասարդական նախաձեռնությունների և ակտիվ մասնակցության խրախուսման միջոցով երիտասարդների քաղաքացիական ակտիվության բարձրացման ու համայնքի զարգացման գաղափարը։