ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ՝ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԹԵՄԱՅՈՎ

ex6


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ DO IT RIGHT

ՎԱՅՐԸ՝ Թորոս, Հայաստան
ՕՐԵՐԸ՝ մայիս 19-26, 2017
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է՝ նպաստել Եվրամիության «Էրազմուս+ KA1»-ի շրջանակներում իրականացվող ծրագրերի (դասընթացներ, երիտասարդական փոխանակումներ և այլն) որակի բարձրացմանը՝ ծրագրերի մշակման, կառավարման, մշտադիտարկման և գնահատման կարողունակությունների զարգացման միջոցով:
ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ՝
– երիտասարդական ոլորտում ներգրաված ծրագրի ղեկավարներ, համակարգողներ, օգնականներ,
– ԵԿԾ (Եվրոպական կամավորական ծառայություն) համակարգողներ, մենթորներ:

Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ ապրիլի 20-ը, ժ. 18:00-ն:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 25 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:
(ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից):

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել “Do it Right” ծրագրի համակարգող Գայանե Առաքելյանին gayane.arakelyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):

Ծրագրի տեղեկատու