Մերլին Զայֆերթ (Գերմանիա)

22366298_1710191899014239_648218817071761140_nԵրբ. Հոկտեմբեր 2017 – Սեպտեմբեր 2018

Նպատակ.  Խթանել կամավորությունը և միջմշակութային հաղորդակցությունը՝ հավասարը հավասարին ուսուցման  և ոչ-ֆորմալ կրթական գործունեության միջոցով։

Կամավորի առաջադրանքները. Աջակցել «Միջմշակութային ակումբ»-ի և «Ուրբաթօրյա սրճարան»-ի կազմակերպչական  աշխատանքներին, պլանավորել, նախապատրաստել և անցկացնել կամավորությունը խթանող միջոցառումներ` «Կամավորության ամիս ԵՆԿ-ի հետ» նախագծի շրջանակներում, կազմակերպել ֆոտոցուցահանդես, բացօթյա կինոդիտումներ, իր երկրի մշակույթի, ուտեստների, պարերի և այլնի ներկայացում, ինչպես նաև ԵՆԿ գրասենյակում և տեղի դպրոցում գերմաներեն լեզվի դասավանդում։