ՄԵՆԹՈՐՆԵՐԻ ՄԵԿՕՐՅԱ ՆԵՐԱԾԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Դեկտեմբերի 26-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Հայաստանում «Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ իրականացրեց Եվրամիության «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի մենթորների մեկօրյա ներածական դասընթաց։

Դասընթացի շրջանականերում ՀՀ տարբեր համայնքների երիտասարդներ հնարավորություն ունեցան ավելի մասնրամասն ծանոթանալու «Եվրոպական համերաշխության կորպուսի» կամավորական ծրագրին, դրա կողմից ընձեռվող հնարավորություններին, ինչպես նաև բացահայտեցին ԵՀԿ կամավորներին աջակցելու և ուղղորդելու համար անհրաժեշտ կարևոր մեթոդներ, որոնք կօգնեն վերջիններիս կայանալ որպես որակյալ մենթորներ:

Դասընթացը նպատակաուղղված էր Եվրոպական միության «Եվրոպական համերաշխության կորպուս» (ԵՀԿ) ծրագրի կամավորական ծրագրերում ներգրավված երիտասարդների գիտելիքների բարելավմանը, որը կնպաստի կամավորական ծրագրեր հյուրընկալող կազմակերպությունների ներուժի զարգացմանը և ԵՀԿ ծրագրերի որակի բարձրացմանը:

Հանդիպման ավարտին ներկաներին հանձնվեցին վկայականներ: