ՄԵԿՆԱՐԿԵՑ «UPSHIFT ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ և ԶՈՐԱԿՑՄԱՆ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԵՆԹՈՐՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
Դասընթացի ընթացքում ծրագրի 5 մենթորներ հնարավորություն ունեցան ծանոթանալու մենթորության ոճերին, սկզբունքներին, դեռահասների հետ աշխատանքի առանձնահատկություններին, երիտասարդական նախաձեռնությունների մշակման քայլերին, ինչպես նաև բացայատեցին դեռահասներին աջակցելու և ուղղորդելու համար անհրաժեշտ կարևոր մեթոդներ, որոնք կօգնեն վերջիններիս կայանալ` որպես հմուտ մենթորներ:
Նշենք, որ ընտրված մենթորները ս/թ մարտից օգոստոս ամիսներին աջակցելու են «UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային ծրագրի շրջանակներում դեռահասներից ձևավորված թիմերին՝ իրենց ծրագրային գաղափարները մշակելու և կյանքի կոչելու համար:
*«UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային» ծրագիրն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ: