«Մարզային արշավ ընդդեմ անօրինական միգրացիայի և թրաֆիքինգի»

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, «Հայակական Կարիտաս » ԲՀԿ-ի հետ համագործակցությամբ իրականացրեց «Մարզային արշավ ընդդեմ անօրինական միգրացիայի և թրաֆիքինգի » ծրագիրը: Ծրագրի շրջանակներում անցկացվեց դասընթացավարների դասընթաց, որին մասնակցություն ցուցաբերեցին Շիրակի մարզի 8 երիտասարդներ, ովքեր համապատասխան հմտություններ և գիտելիքներ ստանալուց հետո, ներգավվեցին «Մարզային արշավ ընդդեմ անօրինական միգրացիայի և թրաֆիքինգի» ծրագրում՝ որպես կրտսեր դասընթացավարներ մարզի 28 ուսումնական հաստատություններում անցկացված «Անօրինական միգրացիա և թրաֆիքինգ » թեմայով դասընթացներում: Ինչպես նաև, անցկացվեց հետազոտություն, որն ուղղված էր Շիրակի մարզում միգրացիա և թրաֆիքինգ թեմաների շուրջ բնակչության հետաքրքրվածության մակարդակի պարզմանը և տենդենցների բացահայտմանը. Այն իր մեջ նաև ներառեց սոց.հարցում, որին մասնակցեցին շուրջ 80 երիտասարդ՝ մարզի տարբեր ուսումնական հաստատություններից: Հետազոտության շրջանականերում անցկացվեց նաև ֆոկուս-խմբային քննարկումներ, որին մասնակցեցին շրջանառու միգրանտներ, մեկ քաղաքային և երեք գյուղական համայնքների ՏԻՄ ներկայացուցիչներ: Հետազոտության արդյունքների վերլուծությունից հետո, «Անօրինական միգրացիա և թրաֆիքինգ » թեմայով դասընթացներ անցկացվեցին մարզի 14 համայնքների 28 ուսումնական հաստատություններում: Դասընթացներին մասնակցել են 16-20 տարեկան 500-ից ավելի երիտասարդներ:

 

12552635_1106502042716564_8222039110859901986_n 12651010_1106501889383246_8551921643801154163_n 12745707_1125099674190134_3247284981391544218_n 12803017_1125099677523467_1228314908221973489_n

Տեսնել ավելին