«Մարզաբնակ երիտասարդների կրթություն և հզորացում» ծրագիրԳյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գործունեության առանցքային ուղղություններից են Հայաստանի մարզերում երիտասարդների կրթությունն և հզորացումը, քաղաքացիական ակտիվության բարձրացումը, միջմշակութային հաղորդակցությունը ինչպես նաև երիտասարդների հետ աշխատող մասնագետների կարողությունների զարգացումը։Այս նպատակի իրականացմանն են ուղղված տարատեսակ կրթական և զարգացնող ծրագրերը, ներառյալ՝ կենտրոնահեն և շարժական երիտասարդական աշխատանք, լեզվի ակումբներ, աշխատարաններ, տեղական և միջազգային փոխանակման ծրագրեր, ճամբարներ, դասընթացներ, ուսումնական այցեր, պրակտիկա, դեռահասների և երիտասարդների շահերի պաշտպանությանն ուղղված արշավներ, հետազոտություներ:Ինչի՞ն է ուղղվելու Ձեր նվիրատվությունը:Ձեր նվիրատվության շնորհիվ մեր կազմակերպությունը հնարավորություն կունենա իր ծառայությունները դարձնել շարունակական և ներառել ավելի մեծ թվով շահառուների ՀՀ մարզերից՝ նպաստելով Հայաստանի մարզերում երիտասարդների կյանքի որակի բարձրացմանը: USDEURAMD 10 20 50 100 Այլ գումար 1000 2000 5000 10000 20000 Այլ գումար Էլ. հասցե Նվիրատվության հաճախականություն ՄիանվագԱմսականՏարեկան Բաժանորդագրությունը հաստատելու համար Ձեզանից կգանձվի միանվագ 0,1 ՀՀ դրամ։ Նվիրաբերել