Գլխավոր » Նորություն » ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ / «ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ» ԾՐԱԳԻՐ
29
Մրտ 2019
ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ / «ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ» ԾՐԱԳԻՐ
Մարտի 28-ին Մեդիա երկխոսության կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի մոդելի ջատագովմանն ուղղված՝ «Բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագրին։ Ասուլիսի ընթացքում ԵՆԿ ՀԿ նախագահ, երիտասարդական ոլորտի փորձագետ Արթուր Նաջարյանը, հանրային քաղաքականության փորձագետ Աննա Եղոյանը, երիտասարդական աշխատանքի փորձագետ Կարեն Տերտերյանը և երիտասարդական ոլորտի հետազոտող Մարինա Գալստյանը ներկայացրին Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի անհրաժեշտության մասին, ինչպես նաև ծրագրի ընդհանուր նպատակը, առաջիկա գործողությունները և ծրագրի շրջանակներում իրականացրած ուսումնասիրության նախնական տվյալները։ *«Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագիրն իրականացվում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակում: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: