Հաջողության պատմություն տեղացի գործարարից

«Երիտասարդների քաղաք» երկարաժամկետ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում իրականացվող քոուչինգների ամենաոգևորիչ հատվածը հանդիպումներն են արդեն իսկ հաջողակ գործարարների հետ։ 2021 թվականի փետրվարի 6-ին Հայաստանի քոուչինգի մասնակիցները հանդիպում ունեցան «Բեռլին ԱՐՏ հոտելի» տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանի հետ։ Հանդիպման ընթացքում Տեր-Մինասյանը ներկայացրեց իր անցած ուղու պատմությունը և պատասխանեց երիտասարդների հարցերին։ Հանդիպման ավարտին տեղի ունեցավ շրջայց հյուրանոցի տարածքով։