Հանդիպում-քննարկում Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ
Երբ. հուլիս 24, 2015
Որտեղ. Շիրակի մարզ, Գյումրի
Նպատակ. Նպաստել Հայաստանի Հանրապետությունում համայնքային երիտասարդական քաղաքականության մշակմանն ու ներդրմանը:
Նկարագրություն. 2015թ-ի հուլիսի 24-ին «Գյումրու երիտասարդական քաղաքականության զարգացում» հետազոտական ծրագրի շրջանակներում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և «Գյումրու երիտասարդական խորհրդի» ներկայացուցիչներն աշխատանքային հանդիպում ունեցան Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Գյումրու երիտասարդության իրավիճակի վերլուծություն զեկույցի մեջ տեղ գտած հիմնախնդիրներն ու հետազոտության արդյունքները, քննարկվեցին համայնքային երիտասարդական քաղաքականության մշակման և ներդրման, ինչպես նաև այդ մոդելը մյուս մարզերի համար նախատիպային դարձնելու մասին հարցեր։