Հանդիպում Շիրակի մարզպետի հետ
Շիրակի մարզում երիտասարդների կրթության, զբաղվածության և առողջ ապրելակերպին ուղղված ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով մարտի 23-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, ծրագրերի պատասխանատու Նարինե Բեգլարյանը և Աննա Բարֆյանը հանդիպում ունեցան Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի հետ։
Մասնավորապես խոսվեց`
Մարզպետը, նշելով Շիրակի մարզում արտակարգ իրավիճակներով պայմանավորված առաջնային խնդիրները, կարևորվեց «Ընտանիքի անկյուն» մարզային ռեսուրսային կենտրոնի ստեղծումը, երիտասարդ տղաների ու աղջիկների, երիտասարդ ընտանիքների շրջանում դրական ծնողավարության վերաբերյալ վերապատրաստումների և կրթական-տեղեկատվական արշավների կազմակերպումը։
Առաձնահատուկ կարևորվեց նաև «Երիտասարդների հոգեկան առողջությունը և COVID-19 համավարակի ազդեցությունը» թեմայով համազգային հետազոտության իրականացումը, որը կարող է փաստարկված ուղեցույց դառնալ ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ ամբողջ հանրապետության տարածքում նպատակային ծրագրերի մշակման և իրականացման համար։
Հանդիպման ընթացքում նաև նշվեց Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունը կենտրոն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից Երիտասարդության միջազգային օրվան նվիրված ամենամյա միջոցառումների մասին։
Ներկայացվեց «Վճարովի աշխատանքային պրակտիկա» վեցամսյա ծրագրի հաջողությունների մասին, որի շնորհիվ Շիրակի մարզից 10 նորավարտ երիտասարդներ հնարավորություն են ստացել վճարովի պրակտիկայի միջոցով մասնագիտական և աշխատանքային փորձ ձեռք բերել ու հիմնական աշխատանքի անցնել տեղի գործատուների մոտ։
Կողմերի միջև նաև նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց Շիրակի մարզում հատուկ նշանակության թանգարան ստեղծելու վերաբերյալ, որտեղ աշխատակիցների մեծ մասը լինելու են սահմանափակ հնարավորություններ ունեցող անձիք:
Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետը նշեց Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից մարզում իրականացվող ու պլանավորված նոր ծրագրերի կարևորությունը և հայտնեց Շիրակի մարզպետարանի պատրաստակամությունը համագործակցելու և աջակցելու գործում։