10
Փտր 2023
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆՐԻ ԵՎ ՄԵԴԻԱ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԵՆՐԻ ՀԵՏ
Փետրվարի 9-ին տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում Շիրակի մարզում գործունեություն ծավալող լրագրողների և մեդիա ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց «Խոսում են երիտասարդները» մեդիա նախագծի մեկնարկի և հետագա գործողությունների մասին։ Առանձնահատուկ շեշտադրվեց առաջիկայում մեկնարկող լրագրողների 4-օրյա վերապատրաստման դասընթացի մանրամասները և մեդիա ոլորտի ներկայացուցիչների հետ համագործակցության շրջանակները։
Շնորհակալություն ենք հայտնում մեր մեդիա գործընկերներին մշտապես մեր կողքին լինելու և երիտասարդության զարգացմանն ուղղված նախաձեռնությունների և ծրագրերի գաղափարները կիսելու համար։
Ծրագիրն իրականացնում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի աջակցությամբ։