«ՀԱՅՐԻԿՆԵՐԻ ԴՊՐՈՑ» ԹԵՄԱՏԻԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ
«Հայրիկների դպրոց» թեմատիկ հանդիպում-քննարկումներն իրականացվում են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի ջանքերով՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և «ՄԱԿ Կանայք» կազմակերպության կողմից իրականացվող «ԵՄ—ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագրի շրջանակներում:
Հայրիկների դպրոցի նպատակ․
Տղամարդկանց համար ստեղծել ապահով տարածք՝ նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու միջոցով դառնալ ավելի ներգրավված հայրեր և աջակցող զուգընկերներ, այդպիսով նպաստել կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ կարծրատիպերի փոփոխմանը:
Հայրիկների դպրոցի թեմաներ․
1․ Հոր ազդեցությունը
2․ Ընտանիքի պլանավորում
3․ Զույգերի հաղորդակցություն
4․ Հղիություն
5․ Երեխայի ծնունդը
6․ Երեխայի խնամք և խնամքի բաշխում
7․ Երեխաների կարիքները և իրավունքները
Հայրիկների դպրոցի ձևաչափ․
Թեմատիկ հանդիպում-քննարկումների ընթացքում թեմաները մատուցվելու են խմբային քննարկումների և ինտերակտիվ խաղերի միջոցով։
Նախատեսվում են նաև սուրճի, թեյի ընդմիջումներ և հյուրասիրություն։
Հայրիկների դպրոցի տևողություն․
Թեմատիկ հանդիպում-քննարկումն իրականացվում է 2021թ․ հունիսից 2022թ․ դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում: Յուրաքանչյուր հանդիպման տևողությունը՝ 1,5-ից մինչև 2 ժամ։
Հայրիկների դպրոցի մասնակիցներ․
Թեմատիկ հանդիպում-քննարկումներին կարող են մասնակցել Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի 18-40 տարեկան երիտասարդ տղամարդիկ և կանայք, հայրիկներ և մայրիկներ:
Հայրիկների դպրոցի անցկացման վայր․
Գյումրու «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոն (Ալեք Մանուկյան 26)
Վանաձորի «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոն (Բաթումի 10)
Իջևանի «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոն (Սահմանադրության 1)։
Ծրագիրը իրականացվում է Արևելյան Եվրոպայի վեց երկրներում՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա։ Հայաստանում ծրագիրն իրականացվում է Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում։