03
Նյմ 2016
«Հայաստան-Իտալիա համագործակցություն» քննարկում Ազգային ժողովում
Հանդիպմանը ներկա էին Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին , կրթության, գիտության, քաղաքական և հասարակական սեկտորի ներկայացուցիչներ: Վերջիններս հանդես եկան զեկույցներով՝ խոսելով կրթության և գիտության ոլորտներում Հայաստան-Իտալիա համագործակցության կարևորության մասին:
Հանդիպման ընթացքում զեկույցով հանդես եկավ նաև Գյումրու ԵՆԿ ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը՝ ներկայացնելով ոչ-ֆորմալ կրթության ոլորտում Հայաստան-Իտալիա համագործակցության արդյունքները և հեռանկարները: