ՀԱՅԱՍՏԱՆ-ԳԵՐՄԱՆԻԱ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

Հայաստան-Գերմանիա դպրոցների փոխանակման ծրագրի շրջանակներում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» սեպտեմբերի 14-ից 21-ը Հայաստանում հյուրընկալեց Բեռլինի ամենամեծ Կարլ Ֆոն Լիննե հատուկ դպրոցի 7 հոգանոց պատվիրակությանը: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի և Գերմանիայի դպրոցների միջև գործընկերության հաստատմանը, դպրոցների աշակերտների և ուսուցիչների փորձի փոխանակմանը:
Գյումրիից ծրագրում ներգրավված են Շիրակի պետական համալսարանի ավագ դպրոցի և Գյումրու «Ֆոտոն վարժարան» ՊՈԱԿ-Ի աշակերտներն ու ուսուցիչները:
Ծրագրի շրջանակներում Գերմանիայի պատվիրակությունը շրջայց կատարեց ուսումնական հաստատություններ, կրթության զարգացման կենտրոններ, ինչպես նաև Հայաստանի բազմաթիվ տեսարժան և պատմամշակութային վայրեր։
Մարզպետարան կատարած այցի ժամանակ պատվիրակությունը հանդիպեց Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆյա Հովսեփյանի հետ, ով ներկայացրեց ՀՀ-ում ներառական կրթության առանձնահատկությունները, առկա ծրագրերն ու այս ոլորտի հիմնահարցերը:
Հավելենք, որ ծրագրի առաջին փուլի ընթացքում հունիս ամսին հայկական պատվիրակությունը ևս աշխատանքային և ճանաչողական այցով մեկնել էր Բեռլին։

*Ծրագիրն իրականացվում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից Գերմանական տնտեսական համագործակցության և նախարարության «ENSA» ծրագրի շրջանակներում:

42044404_2144835618883196_1742706662801670144_n    

Տեսնել ավելին…