Հայաստան-Գերմանիա դպրոցական ծրագիր
Սեպտեմբերի 7-ին Հայաստան-Գերմանիա դպրոցական փոխանակման ծրագրի շրջանակներում փոխըմբռնման հուշագրեր ստորագրվեցին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ավագ դպրոց ՊՈԱԿ-ի, Գյումրի «Ֆոտոն» վարժարանի, Գյումրու թիվ 25 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի և Գյումրու թիվ 1 ավագ դպրոց ՊՈԱԿ-ի միջև:Հուշագրի շրջանակներում վերոհիշյալ ուսումնական հաստատությունների թվով 8 աշակերտ և 4 ուսուցիչ մասնակցեցին ս/թ. սեպտեմբերի 12-23-ը Բեռլինում կայանալիք Հայաստան-Գերմանիա դպրոցական փոխանակման ծրագրին:Սեպտեմբերի 17-ին Բեռլինում «Հայաստան-Գերմանիա» դպրոցական փոխանակման ծրագրի շրջանակներում հայկական պատվիրակությունը հյուրընկալվել էր Գերմանիայի հայտնի «Կարլ Վոն Լին» հատուկ դպրոց, որտեղ սովորում են հաշմանդամություն ունեցող շուրջ 1200 աշակերտ։
Տասներեք հոգուց կազմված հայկական պատվիրակությունը ծանոթացավ դպրոցի գործունեությանը, կրթական ծրագրին, աշխատանքային մոտեցումներին և գործիքակազմին, ինչպես նաև հնարավորություն ստացավ մասնակցել անվասալյակների ճիշտ օգտագործում թեմայով գործնական վարժանքին: