2016թ. Մայիսի 8-ին Գյումրու կենտրոնական այգում տեղի ունեցավ Գյումրու ԵՆԿ ՀԿ միջազգային կամավոր Կիրստինե Կնուձենի նախաձեռնած «Կենդանի գրադարանը», որի ընթացքում մասնակիցները տարբեր ազգերի՝ հայ, հնդիկ, եզդի, թուրք, ամերիկացի «Կենդանի գրքերի» միջոցով հնարավորություն ունեցան ծանոթանալու վերը նշված երկրներում առկա կարծրատիպերին ու նախապաշարմունքներին, քննարկելու այդ կարծրատիպերի հետևանքներն և դրանց լուծման հնարավոր ուղիները: