19
Հլս 2016
Կամավոր` Կիրստինե Կնուձեն (Դանիա)
Երբ՝ հոկտեմբեր, 2015 – հուլիս 2016
Նպատակ` նպաստել երիտասարդների մոտ ձեռնարկատիրական մտածողության ձևավորմանը, աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև միջմշակութային հաղորդակցմանը:
Կամավորի առաջադրանքները՝ Պլանավորել, պատրաստել և անցկացնել դասընթացներ ԵՆԿ ՀԿ-ի անդամների, շահառուների և Գյումրու ու Շիրակի մարզի 16-25 տարեկան երիտասարդների համար՝ ինչպես գրել ինքնակենսագրական, շարժառիթային նամակ, էլեկտրոնային գրագիտություն, աշխատանքային հարցազրույցներ և սոցիալական ցանցեր թեմաներով։ Աջակցել և կազմակերպել ընթացիկ ծրագրերից «Ձեռներեցության ակումբ»-ի աշխատանքները: