24
Հլս 2010
«Կամավորությունը» տեսաֆիլմերում վիդեո մրցույթ
Երբ. Հունիս – Օգոստոս, 2010թ
Նպատակ. Խթանել կամավորությունը որպես քաղաքացիների ակտիվ մասնակցությունը ապահովող միջոց , ինչպես նաև խրախուսել ԶԼՄ-ների կիրառումը որպես հասարակության կարծիքն արտահայտող նորարար միջոց:
Նկարագրություն. Ծրագիրը կոչ արեց հայ անհատներին և կազմակերպություններին ոգեշնչվել և միմյանց օգնության ձեռք մեկնելով՝ ցույց տալ, թե ինչ են կարող անել ազգի ապագայի համար: Ըստ մեզ, այս հարցերը լուսաբանելու լավագույն միջոցն էր երիտասարդների կամավորության խնդրի վրա կետրոնացած` “Կամավորությունը Տեսաֆիլմերով” անվանումը կրող տեսահոլովակների առցանց մրցույթը: Մրցույթի նպատակն էր պարգևատրել երիտասարդի կողմից կամավորության խորագրով պատրաստած սիրողական տեսահոլովակները:
Ծրագիրը նաև նպատակաուղղված էր երիտասարդների կողմից կամավորության ճանաչմանը, օգտագործելով մի միջոցր, որը հասանելի է կամավորության բնագավառում ներգրավված ներկա հադիսատեսին և ապագա ահառուներին, ովքեր և առնչվում են կամավորական աշխատանքին և օգուտ են քաղում դրանից:
“Կամավորությունը տեսաֆիլմերով” առցանց մրցույթը տեղի ունեցավ Հայասատանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարության պետական ոչ առևտրային կազմակերպության, ՄԱԿ-ի կամավորության ծրագրի, ՄԱԿ-ի Հանրային Տեղեկատվության Վարչության աջակցությամբ: