Կամավորների միջազգային օր 2019


Դեկտեմբերի 5-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, այս տարի ևս մեծ տոնախմբությամբ, նշեց կամավորների միջազգային օրը՝ ԵՆԿ ՀԿ տեղական և միջազգային կամավորների մասնակցությամբ:

Միջոցառման մեկնարկին կամավորների միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձով հանդես եկան ԵՆԿ ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը, Գյումրու համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Հայկ Ավագյանը:

Հաջորդիվ տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած կամավորների ամենամյա պարգևատրման արարողությունը, որի ընթացքում ԵՆԿ ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանի կողմից կամավորներին հանձնվեցին շնորհակալագրեր և անվանական տիտղոսներ 2019թ. ընթացքում կազմակերպության ծավալած գործունեության մեջ ունեցած ակտիվ ներգրավվածության և կամավորական աշխատանքների իրականացման համար
Տիտղոսները տրվեցին հետևյալ անվանակարգերով՝

«Տարվա կամավոր»- Արտյոմ Մկրտչյան

«Տարվա մենթոր» — Մարիետա Գևորգյան

«Տարվա ԵԿԾ կամավոր» — Մարտինա Հորնիչկովա

Ինչպես նաև, ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված միջոցառումների ժամանակ կամավորական աշխատանքներ իրականացրած երիտասարդներին:

Հիշեցնենք, որ Սեպտեմբեր 21-ին նվիրված միջոցառումների ժամանակ կամավորական աշխատանքների համակարգումը վստահվել էր Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնին»: Պարգևատրման արարողությունից հետո ոչ-ֆորմալ միջավայրում տեղի ունեցավ հաճելի հավաքույթ, որին ներկա էին ԵՆԿ ՀԿ աշխատակազմը և տեղական ու միջազգային կամավորները: