Լիլիթ Անդրեասյան

__________-____________________Ես այն երջանիկն եմ, որն ընտրվեց այս 10 ամիսները Եվրոպական կամավորական ծառայությունը Սվելգենում կատարելու համար: Լինելով փոքր բնակավայր՝ ընդամենը մոտ 1200 բնակչությամբ, այն հնարավորություն տվեց ինձ ավելի արագ ինտեգրվելու նորվեգական մշակույթին, ապրելակերպին և սովորույթներին: Իսկ կամավորական աշխատանքը, որը հիմնականում կապված է դպրոցականների հետ, շատ լայն հնարավորություն է տալիս լինելու ստեղծարար: Համատեղելով Նորվեգիայի հիասքանչ բնությունը, օգնելուն մշտապես պատրաստ մարդկանց և աշխատանքի բնույթը, որն ինձ համար աշխատանքը որպես զբաղմունք և հոբբի դիտելու օրինակ է, կարծում եմ որ այս 10 ամիսները հետագայում կմնան որպես վառ հիշողություն և կարիերայի շատ կարևոր սկիզբ։