«Իրազեկ և աջակցող երիտասարդ»
Երբ. Հուլիս 12 -14, 2014
Որտեղ. Գյումրի, Շիրակի մարզ
Նպատակ. Խրախուսել երիտասարդների ակտիվ մասնակցությունը պետական երիտասարդական քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացում։
Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, Գյումրիում կազմակերպեց «Իրազեկ և աջակցող երիտասարդ» խորագիրը կրող ծրագիրը:
«Իրազեկ և աջակցող երիտասարդ» ծրագրի շրջանակներում անցկացվեց եռօրյա դասընթաց, որի ընթացքում մասնակիցները ծանոթացաներիտասարդական քաղաքականության ընդհանուր դրույթներին,տեղական մակարդակում երիտասարդական քաղաքականության մշակման գործընթացներում մասնակցության մեխանիզմներին,ներկայացվեց տարբեր շահագրգիռ կողմերի դերը և պարտականությունները երիտասարդական քաղաքականության մշակման և երիտասարդական մասնակցության խթանման գործընթացում: Դասընթացի ընթացքում մասնակցիներին տրամադրվեց դասընթացի թեմաներին համապատասխան նյութեր, ինչպես նաև Հայաստանի երիտասարդական պետական քաղաքականության և ռազմավարության մասին տպագիր տեղեկատվություն։
Դասընթացին մասնակցում էին Շիրակի մարզում բնակվող 16-30 տարեկան 20 երիտասարդ: