Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՐԵԼ, Ի՞ՆՉ ՈՒՆԵՆՔ | Դեպի արդյունավետ մարդասիրական կամավորություն

 

«Դեպի արդյունավետ մարդասիրական կամավորություն» կարողությունների զարգացման ծրագիրը նպատակաուղղված էր հզորացնել Հարավային Կովկասի, Բալկանների, Միջին Ասիայի  և ասիական այլ շրջանների գործընկերների կարողությունները մարդասիրական կամավորական ծրագրերի համակարգման համատեքստում:

Ծրագրում ներառված էին 3 գործընկերներ ԵՄ-ից՝ Ֆրանսիա (ADICE), Չեխիա (ADRA Czechia) և Սլովակիա (ADRA Slovakia), ինչպես նաև 7 գործընկերներ ոչ ԵՄ երկրներից՝ Ղրղզստան (IDEA CA), Հայաստան (YIC), Նեպալ (WHR), Կամբոջա (CYA), Լիբանան (ADRA Lebanon), Սերբիա (ADRA Serbia) և Հյուսիսային Մակեդոնիա (VCS)։

Ծրագիրն ունի երկու հիմնական խնդիր՝

1⃣ Հավաստագրի ձեռքբերում – աջակցել ծրագրում ներգրավված գործընկերներին ԵՄ օգնության ֆոնդի կամավորների (EUAV) հավաստագրի ձեռքբերման համար անհրաժեշտ գործիքների մշակման գործում:

2⃣ Հյուրընկալող կազմակերպությունների կարողությունների զարգացում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ «Ապահովություն և անվտանգություն», «Կարիքների գնահատում», «Կամավորական աշխատանքի կառավարում», «Հաղորդակցություն», «Տեսանելիություն և արդյունքների տարածում», «Աղետների ռիսկերի նվազեցում»։

Բացի վերապատրաստման դասընթացներից, գործնկերներին տրամադրվել է աջակցություն՝ ավելի լավ հասկանալու և զարգացնելու կամավորների հետ աշխատանքի հմտությունները։

Ծրագրի իրականացման 22 ամիսների ընթացքում անցկացվել է կարողությունների զարգացման 8 առցանց դասընթացներ, որոնց ընթացքում շուրջ 17 գործիքներ են ներկայացվել և կիրառվել: Վերջիններս ներառում են տարբեր քաղաքականությունների մշակում, ինչպիսիք են՝ «Կամավորների ապահովություն և անվտանգություն», «Տվյալների գաղտնիություն», «Երեխաների և խոցելի մեծահասակների պաշտպանություն», «Հավասար հնարավորություններ», ինչպես նաև գործիքներ կամավորների մենթորության, հարցազրույց անցկացնելու, հաղորդակցման ռազմավարության և, վերջապես, կարիքների և ազդեցության գնահատման վերաբերյալ։ Դասընթացների արդյունքում «ԵՄ օգնության կամավորներ» սերտիֆիկացման համար 8 հայտ է ներկայացվել:

Չնայած «ԵՄ օգնության կամավորներ» ծրագիրն ընդհատվեց 2020 թվականի դեկտեմբերին, կազմակերպությունները խրախուսվեցին դիմելու «Որակի հավաստագիր» ձեռք բերելու համար, որը հնարավորություն կտա ուղարկել և հյուրընկալել Եվրոպական մարդասիրական կամավորական ծրագրեր Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրի շրջանակներում։

Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից և կառավարվել EACEA-ի կողմից` DG ECHO-ի և DG EAC-ի հետ համագործակցությամբ։