25
Հլս 2014
Թող Արեգակը Պայծառ Ժպտա
Երբ. Հունվար 16 – 17, 2011
Նկարագրություն. Ծրագիրը իրականացվեց Ենկ անդամ Վալյա Մարտիրոսյանի նախաձեռնությամբ հաշմանդամ երեխաների «Արեգակ» ցերեկային խնամքի կենտրոնում «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի, «IREX» միջազգային կազմակերպության և «Հայկական Կարիտասի» աջակցությամբ: Նախագծի հիմնական նպատակն էր ստեղծել բնական միջավայր, որը խթանելու էր մանուկների զարգացմանը, քանի որ նրանց ուսուցման հիմնական աղբյուր հանդիսանում են զգայարանները: Նախագիծը նպատակ ուներ նաև միասին խմբավորելու երեխաներին, իրենց ծնողներին, կենտրոնի աշխատակազմին և տեղական ու միջազգային կամավորներին: Համատեղ աշխատանքև բակում՝ մարգագետնի սերմեր ցանելու և պատերը նկարազարդելու միջոցով, հնարավորություն ստեղծեցին երեկաների ինտեգրման համար: