«Թափառական երաժիշտներ = Ղայդով նախաձեռնություն»
Երբ. Դեկտեմբեր 5, 2014
Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը կամավորության միջազգային օրվա կապակցությամբ «Ղայդով նախաձեռնության» շրջանակներում հայտարարեց Շիրակի մարզում կամավորությունը և երիտասարդական նախաձեռնությունները խրախուսող գաղափարների մրցույթ: Մրցույթում հաղթեց Գոռ Ղազարյանի ներկայացրած «Թափառական երաժիշտներ» խորագիրը կրող նախաձեռնությունը:
Գոռը և իր երաժիշտ ընկերները դեկտեմբերի 5-ին կազմակերպեցին «համերգ-հանգանակություն» Գյումրի քաղաքի Ռիժկով ճեմափողոցում: Երեք ժամ տևած հանգանակության շնորհիվ հավաքվեց 70.000 դրամ, որին ավելացվելու է ԵՆԿ ՀԿ-ի կողմից տրամադրած 50.000 դրամը և ամբողջ հասույթը փոխանցվելու է Գյումրու ուսումնական հաստատություններից որևէ մեկում սովորող ուսանողի ուսման վարձի վճարման համար:
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան գյումրեցի երիտասարդի նախաձեռնության իրականացմանը: Հատուկ շնորհակալություն Գոռին և իր ընկերներին ևս: