ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

ԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ «Green Me»

ԾՐԱԳՐԻ ՎԱՅՐ ԵՎ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝

ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ 

ՎԱՅՐԸ՝ Օզիս, Լեհաստան

ՕՐԵՐԸ՝ 10-18 ապրիլի 2025 թ․

ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ 

ՎԱՅՐԸ՝ Գյումրի, Հայաստան 

ՕՐԵՐԸ՝ 25 հունիսի — 2 հուլիսի 2025 թ․

 

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է՝  ոչ-ֆորմալ միջավայրում միմյանց հետ կիսվել սեփական փորձով, մշակութային առանձնահատկություններով, բնապահպանական հիմնախնդիրներով և դրանց տրվող լուծումներով։ 

 

ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝

  • Խթանել այնպիսի արժեքների ձևավորումը, ինչպիսիք են հանդուրժողականությունը, ազնվությունը և ապրումակցումը, ինչպես նաև՝ առողջ մրցակցությունը և ներառականությունը,
  • Ստեղծել հարթակ երիտասարդների միջմշակութային հաղորդակցման և համատեղ նախաձեռնությունների իրականացման համար,  
  • Ստեղծել նպաստող միջավայր սոցիալական սահմանափակ հնարավորություններ ունեցող երիտասարդների համար, որտեղ նրանք ձեռք կբերեն նոր փորձառություն և կընդլայնեն աշխարհայացքը,
  • Զարգացնել երիտասարդների մասնագիտական հմտությունները խոհարարության և լուսանկարչության ոլորտներում:

 

ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐ՝ Հայաստան և Լեհաստան։

Հայաստանի թիմը բաղկացած է լինելու 11 երիտասարդ մասնակցից և 2 թիմ լիդերից։  

 

ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 

  • Մասնակիցները պետք է լինեն «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի Գյումրու, Արթիկի, Գավառի, Արմավիրի և Էջմիածնի «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնների 16-18 տարեկան ակտիվ սաներ և շրջանավարտներ, ովքեր ցանկանում են ձեռք բերել առաջնորդական, սոցիալական և  մշակութային նոր հմտություններ, ինչպես նաև փոխանակել սեփական փորձը իրենց համայնքներում իրականացրած նախաձեռնությունների և կամավորական աշխատանքի վերաբերյալ։
  • Ընտրության փուլում առաջնահերթություն կտրվի վերոնշյալ երիտասարդական կենտրոնների սաներին և շրջանավարտներին, ովքեր 2023-2024 թթ․ ընթացքում ցուցաբերել են ակտիվություն, ունեն բարձր հաճախելիություն, մասնակցել կամ հանդես են եկել նախաձեռնություններով։
  • Ընտրված մասնակիցները պարտավորվում են մասնակցել ծրագրի երկու փուլերին (Լեհաստան, Հայաստան): 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒ 

Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է, ուստի պահանջվում է լեզվի իմացության առնվազն միջին մակարդակ։ 

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Ծրագրի երկու փուլերի ընթացքում կազմակերպիչները հոգում են կեցության և սննդի ծախսերն ամբողջությամբ:
  • Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսի սահմանաչափը Լեհաստան մեկնելու համար կազմում է 360 եվրո, որը կփոխհատուցվի ծրագրի մասնակցությունից հետո՝ բանկային փոխանցման միջոցով։ Վիզայի վճարը և վիզայի հետ կապված ծախսերը ևս փոխհատուցվում են ծրագրի կողմից:
  • Մասնակիցները պարտավորվում են ձեռք բերել ճանապարհորդական ապահովագրություն Լեհաստանում գտնվելու օրերի քանակով, որը պահանջվում է նաև Լեհաստանի դեսպանատան կողմից՝ վիզայի դիմելիս (արժեքը չի գերազանցում 4,000 ՀՀ դրամը)։

 

ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎՃԱՐ Է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի Գյումրու, Արթիկի, Գավառի, Արմավիրի և Էջմիածնի «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնների սաների համար։ 

 

ԻՆՉՊԵ՞Ս ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԴԻՄՈՒՄ

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ առցանց դիմում-հայտը՝ 

https://forms.gle/o6UE75xawqgRVqAJA 

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ

Ծրագրին կարող եք դիմել մինչև ս․թ․ փետրվարի 2-ը: