«Երկրագնդի ժամ»

Երբ. Մարտի 26, 2011

Նկարագրություն. «Երկրագնդի ժամ»-ը համաշխարհային միջոցառում է, որը նախաձեռնել է «World Wildlife Fund» կազմակերպությունը: Այն անցկացվում է ամեն տարի՝ մարտ ամվա վերջին և նպատակն է հրավիրել մարդկության ուշադրությունը գլոբալ տաքացման հիմնախնդիրների վրա:

Այս տարի «Երկրագնդի ժամ»-ը տեղի ունեցավ մարտի 26-ին, ժամը 19:30 – 20:30, որին միացավ նաև «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն: Օրվա ընթացքում, ԵՆԿ անդամները բաժանեցին թռուցիկներ և պաստառներ Երկրագնդի ժամվա մասին, որոնք մարդկանց կոչ էին անում մեկ ժամով` 19:30 – 20:30, անջատել էլեկտրականությունը: Եվ արդյունքում, նշված ժամին, նկատելի էին քաղաքի բազմաթիվ շենքերում ու բնակարաններում չլուսավորված պատուհաններ:

Տեսնել ավելին