Երիտասարդների քաղաք ծրագրի «Երիտասարդությունը ձեռներեցության համար» փոխանակման ծրագիր
Մեկնարկել է «Երիտասարդների քաղաք. զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման գործընթացում երիտասարդների դերի բարձրացում» խորագրով երկարաժամկետ Էրազմուս+ ծրագրի առաջին փոխանակման ծրագիրը Վրաստանի Քոբուլեթի քաղաքում՝ «Երիտասարդությունը ձեռներեցության համար» խորագրի ներքո:
Ծրագիրն իրականացնում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ վրացական «Դրոնի» երիտասարդական ասոցիացիայի, ուկրաինական «Եվրոպական նախաձեռնությունների կենտրոն», չեխական «Գլոբ» և խորվաթական «ԼԱԳ Վալլիս Կոլապիս» հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ:
Երիտասարդական փոխանակման ծրագրին մասնակցում է 5 երիտասարդ և 1 խմբի ղեկավար յուրաքանչյուր երկրից: Ծրագրի միջոցով մասնակիցները հնարավորություն են ստանում փոխանակվելու իրենց փորձով և շոշափելու ձեռներեցությանը, միջմշակութային հաղորդակցությանը, զբոսաշրջությանը և հյուրընկալության ոլորտին առնչվող թեմաներ:
Ծրագրի երկրորդ փուլը տեղի է ունենալու Հայաստանում