«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՔԱՂԱՔ» ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓԻՉ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում իրականացվող «Երիտասարդների քաղաք. զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման գործընթացում երիտասարդների դերի բարձրացում» խորագրով երկարաժամկետ միջազգային ծրագրի ամփոփիչ համաժողովը Գյումրիում, որին ներկա էին ծրագրի 20 մասնակիցներ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Խորվաթիայից և Չեխիայից, ինչպես նաև պետական և տեղական իշխանությունների, հասարակական և զբոսաշրջային բիզնես ոլորտների ներկայացուցիչներ:

Համաժողովի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան ԵՆԿ ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը և Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանը:

Ծրագրի արդյունքներն ամփոփող ելույթով հանդես եկավ նաև «Երիտասարդների քաղաք» ծրագրի համակարգող Վալյա Մարտիրոսյանը, որին հաջորդեց «Երիտասարդությունը զբոսաշրջության ոլորտում. Քովիդ 19-ի ազդեցությունը» խորագրով պանելային քննարկումը բանախոսներ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Գայանե Այվազյանի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի բիզնեսի կայուն զարգացման փորձագետ, Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի տնօրեն Յաշա Սոլոմոնյանի, Բեռլին Արտ Հոթելի տնօրեն, Գերմանիայի պատվո հյուպատոս և զբոսաշրջության ոլորտի մասնագետ Ալեքսան Տեր-Մինասյանը, Ավստրիական զարգացման գործակալության «EU-LEAD4Shirak» ծրագրի թիմի ղեկավար Բրիգիտե Մելմաուեր-Լարխերը և երիտասարդական ոլորտի փորձագետ, ԵՆԿ ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը:

Համաժողովի երկրորդ հատվածում տեղի ունեցավ ծրագրի միջազգային մասնակիցների կողմից մշակված բիզնես գաղափարներից մի քանիսի ներկայացում՝ պրոֆեսիոնալ ժյուրիի կազմին, որում ընդգրկված էին «Գյումրու տեխնոլոգիական կենտրոն» ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանը, Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտությունների կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանը, ԲԻՕՆ բիզնես ակադեմիայի տնօրեն Տիգրան Մինասյանը, «Ֆլորենս Գյումրի» ռեստորանային համալիրի տնօրեն Կարեն Հարությունյանը և Խորվաթիայից «ԼԱԳ Վալլիս Կոլապիս» երիտասարդական կենտրոնի համակարգող Պետրա Ցուլեն: