Երիտասարդների քաղաք. զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման գործընթացում երիտասարդների դերի բարձրացում

«Երիտասարդների քաղաք. զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման գործընթացում երիտասարդների դերի բարձրացում» խորագրով երկարաժամկետ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում իրականացվող քոուչինգները համարում ենք մեկնարկած:

Ս/թ հունիսի 30-ին տեղի ունեցավ առաջին հանդիպումը երկու խմբերի հետ, որի նպատակն էր թիմային ոգու ձևավորումը, աշխատանքների ժամանակացույցի և ձևաչափի ներկայացումը:

Հետագա զարգացումներին ծանոթանալու համար հետևեք մեզ:

Քովիդ-19-ով պայմանավորված ճգնաժամային իրավիճակում հանդիպումներն անցկացվել են պահպանելով բոլոր սանիտարահիգիենիկ նորմերը: