Երիտասարդների քաղաք | Երիտասարդական փոխանակման ծրագիր

Մեկնարկել է «Երիտասարդների քաղաք. զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման գործընթացում երիտասարդների դերի բարձրացում» խորագրով երկարաժամկետ Էրազմուս+ ծրագրի երկրորդ փոխանակման ծրագիրը քաղաք Գյումրիում՝ «Երիտասարդությունը ձեռներեցության համար» խորագրի ներքո:
Ծրագիրը համախմբել է 30 մասնակցի՝ հինգ երկրներից:

Ծրագրի միջոցով մասնակիցները հնարավորություն կստանան փոխանակվելու իրենց փորձով և շոշափելու ձեռներեցությանը, միջմշակութային հաղորդակցությանը, զբոսաշրջությանը և զբոսավարությանը առնչվող թեմաներ և բացահայտելու Գյումրիի զբոսաշրջային պոտենցիալը:
Ծրագիրն իրականացնում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ վրացական «Դրոնի» երիտասարդական ասոցիացիայի, ուկրաինական «Եվրոպական նախաձեռնությունների կենտրոն»,
չեխական «Գլոբ» և խորվաթական «ԼԱԳ Վալլիս Կոլապիս» հասարակական կազմակերպությունների հետ

համագործակցությամբ: