«ՍՊԻՏԱԿԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ» ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Ընդհանուր տեղեկատվություն

«Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը բաց երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությամբ և սկզբունքներով աշխատող երկրորդ երիտասարդական կենտրոնն է Հայաստանում, որը հիմնադրվել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից 2020 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Սպիտակի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Կազմակերպությունը հավատում է, որ երիտասարդների հետ պրոֆեսիոնալ աշխատանքը և անվճար ծառայությունները Սպիտակի ծայրամասային թաղամասերից մեկում ունի անվտանգ և երիտասարդակենտրոն միջավայրում ներկայումս գոյություն ունեցող բացը լրացնելու և անձնային զարգացում ու ոչ-ֆորմալ ուսուցման հնարավորություններ տալու լիարժեք ներուժը:

Կենտրոնի նպատակն է բարձրացնել Հայաստանում`մասնավորապես Սպիտակում, երիտասարդների քաղաքացիական ակտիվությունն ու բարեկեցությունը՝ երիտասարդական աշխատանքի իրականացման միջոցով։

«Սպիտակի երիտասարդների տան»  գործունեությունը նպատակաուղղված է երիտասարդների  կյանքի որակի բարելավմանը, նրանց քաղաքացիական ակտիվության  բարձրացմանն ու համայնքային կյանքին ներգրավմանը: Կենտրոնը 13-18 տարեկան պատանիների և երիտասարդների համար կրթվելու, նոր հմտություններ զարգացնելու, ինքնաարտահայտվելու, ազատ ժամանակը կազմակերպելու և հասակակիցների հետ շփվելու ապահով տարածք է, ինչպես նաև նպաստող միջավայր՝ նրանց սոցիալականացմանը և համայնքներում դրական փոփոխությունների իրականացմանը: Կենտրոնը ծառայություններ է մատուցում տարեկան 300 պատանու։

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Կրթություն
  • Զբաղվածություն
  • Ժամանցի կազմակերպում
  • Առողջ ապրելակերպի խթանում
  • Մասնագիտական կողմնորոշում

 

ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններն անվճար են:

 

ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ

Երիտասարդական աշխատողների աջակցությամբ կենտրոնն առաջարկում է կրթվելու, ինքնաարտահայտվելու, ժամանակ անցկացնելու և հասակակիցների հետ շփվելու ապահով տարածք, որն ունի՝

  • Հանդիպումների սրահ՝ տեխնիկական հագեցվածությամբ
  • Համակարգիչներ՝ համացանցի հասանելիությամբ
  • Գրադարան
  • Ուսուցողական ու ժամանցային խաղեր
  • Խոհանոց
  • Բակ

 

Ֆեյսբուք՝                                          https://www.facebook.com/SpitakYouthHouse

Ինսթագրամ՝                                    https://www.instagram.com/spitakyouthhouse/

Հեռախոսահամար՝                          077 05 91 97

Էլ.հասցե                                           spitakyouthhouse@yic.am

Հասցե՝                                              Շահումյան 105, Սպիտակ